Առավոտը սկսվեց այնպես, ինչպես որ կանխատեսել էի` հոգնած, հիասթափված ու կիսաքնած....Ու չնայած, որ օրվա 1/4 մասը անցավ նույն ընթացքով, սակայն 13:31-ի հեռախոսազանգը փոխեց կանխատեսված ընթացքը...Ինչորե...Մտերիմ ընկերուհուս հետ ուղևորվեցինք աշխատանք ման գալու..Երկար քայլեցիք, չապչփեցինք, հիասթափվեցինք ու որոշեցինք զանգել Մհեր ձյաձյաին` իմ հայրիկիս մանկության ընկերոջը, և որի հետ արդեն վաղուց որոշել էինք Հախվերդյանի " Մեր Սիրո Աշուն" -ը նվագել ու այդպես էլ չէր ստացվել...Բայց ՍՏԱՑՎԵՑ ... Վերցրինք մեր 3-րդին `կիթառիս, ու ճանապարհ ընկանք...Ընթացքում խոսեցինք, պատմեցինք վերջին դեպքերը, փիլիսոփայեցինք կյանքի մասին, տխրեցինք իրականությունից ու.... ու... ՆԱՄԱԿ...
- ԷԷԷ~ Լուս.....էդպես չոր, կոպիտ հա?...
- Հաաա Լեն....Համ էլ չոր, կոպիտ չէ, նորմալ է...
-Էէէէ~ Լուս...ախր մենք պայմանավորվել էինք....
" ՇՀՆՈՐՀԱՎՈՐ!!!''
''ԱՊՐԵՍ!!!''
Երբ հասանք Մհեր ձյաձյաենց տուն, արդեն համարյա երեկո էր: Նստեցինք, զրուցեցինք, նվագեցինք...Եղանակը կտրուկ փոխվեց...անձրևեց...դարձավ հարազատ...
Նստած էինք 4-ովս այդ խղճուկ, բայց ահավոր հարազատ տանը, ուր ամեն մի անկյուն լցված էր արվեստով, կյանքի փիլիսոփայությունը պատկերող ստեղծագործություններով, երաժշտությամբ, պարզությամբ ու բարությամբ...
Լուռ էինք մենք...Ուսուցիչս նվագում էր...ՍեՌժիկը` 18 ամյա կույր կատուն մլավում էր, կարծես զգալով մեղեդին...շունը` Ալֆան (Բետտան կամ Գամման, ով ոնց ուզեր կարար դիմեր...) պառկած էր տխուր և դրսում մռայլ էր...
Հանկարծ Հախվերդյանը փոխվեց Ջակի `Հին Բամբիռ-ի ՆԱՄԱԿԻՆ....
" Այս նամակը դիր լույսին ու նայիր միայն լուսնին...Ինչքան խոսքեր կան իզուր, որ կրկնել եմ ես տխուր...Հեռու ես դու ինձանից, ինչպես երկրիը Լուսնից... ... ... "
Երբ դուրս եկանք դեռ անձրևում էր...սակայն դա մեզ չէր խանգարում...Ես ուրախ էի, անչափ...Մենք ուրախ ու տխուր էինք..անչափ...
Անձրև, 3 գիժ, երկար ու թաց ճանապարհ ու ՆԱՄԱԿԸ ... Ջակի 20 տարի առաջ գրած ՆԱՄԱԿԸ .... " Այս նամակը դիր լույսին ու նայիր միայն Լուսնին... .... ... "
Հետաքրքիր բան է կյանքը....